926

1. Կա սուրբ երջանկություն, հրաշալի ցնծություն,
Հավերժ խաղաղություն սրտի,
Զրույց Աստծո հետ, սեր և ուրախություն,
Օրհներգ, որ Հոգին դավանի.


     «Դու ես ուրախությունս, Դու ես ուժ, զորությունս,
     Դու ես իմ Արքան թանկագին,
     Քեզ եմ ապավինում, իմ սիրելի՛ Հիսուս,
     Դու ես իմ հոգու պաշտելին»:


2. Կա կրակ աղոթքի, երկինք մեկնած ձեռքեր,
Հոգու փառավոր հաղթանակ.
Պարտված է թշնամին, փլված են պարիսպներ,
Հոգով դավանի՛ր համարձակ:

3. Կա երկնային հանգիստ, Սուրբ Հոգու խնդություն,
Փառքի, զորության հաղթուղի.
Հիսուսի անունով, հավատքով հաստատուն
Հոգիդ թող ցնծմամբ գովերգի:
Ընթացիկ Երգ ...
PDF Ֆորմատ

PDF format available for download.

Download