1031


1. Հիսուսի սերը հպվել է ինձ,
Պոկել, կտրել է այս աշխարհից։
Ցնծում եմ ես, Տե՛ր, Քեզանով՝
Իմ պաշտելի, իմ փառավոր

Ա՜խ որքան եմ սիրում Քեզ, իմ Հիսուս,
Իմ Արարիչ, իմ կյանքի լույս.
Ուզում եմ խոնարհվել,
Փառաբանել, մեծարել։

2. Հոգնել եմ այս մեղքի կյանքից,
Տկար մարմնից ու ամենից:
Միակը, Ով բուժել է ինձ՝
Ինձ վեր կառնի այս աշխարհից։

3. Գալիս եմ Քեզ հոժարությամբ,
Գիտեմ, կնդունես ուրախությամբ.
Թողություն տվեցիր մեղքերիս՝
Խաչի մահով և հարությամբ

Ա՜խ որքան ես սիրում Դու ինձ, Հիսուս,
Իմ Արարիչ, իմ կյանքի լույս.
Ուզում եմ խոնարհվել,
Փառաբանել, մեծարել։
Ընթացիկ Երգ ...
PDF Ֆորմատ

PDF format available for download.

Download