1022

Միաշաբթի լուսաբացին
Կանայք գնացին գերեզման այցի,
Ավաղ նրանք շբոթվեցին,
Եվ հուզված սարսափած գոչեցին։

Փրկչի գերեզմանը դատարկ է, դատարկ
Եւ մեր սրտերն են անչափ հուսահատ
Որտեղ փնտրեք քեզ,
Ինչպես գտնենք քեզ,
Ախ Տեր մենք ինչպես կապրենք առանց քեզ

Այս կիրակի լուսաբացին,
Հիսուսն է եկել ամենքին այցի,
Եւ ով իր սիրտը կբացի,
Հարության հույսով այն կլցվի։

Քանզի մեր Տերը հարություն է առել,
Եւ իր հարությամբ մեզ արդարացրել,
Հույսով երկնային լույսով է լցրել,
Երկնքի դուռն է մեզ համար բացել։

Քրիստոս հարեավ ի մեռելոց (2)…
Այո մեր Տերը Հարություն է առել
Եվ իր հարությամբ մեզ արդարացրել
Հույսով երկնային լույսով է լցրել
Երկնքի դուռն է մեզ համար բացել:
Ընթացիկ Երգ ...
PDF Ֆորմատ

PDF format available for download.

Download