1017

Հեռավոր լեռներում, մերկ սարի գագաթին,
Դարերի մշուշում, կանգնած էր խաչը հին,
Բյուր-բյուրավոր մարդիկ, այդ խաչի ոտքի տակ,
Ու ես էլ նրանց հետ՝ Երջանկություն գտա։

Խաչը հին, խաչը հին,
Անշուք և մենավոր,
Ուժ ունի, ուժ ունի,
Կարող է Նա այսօր,
Բժշկել մեր սրտերն
Խոցված, վիրավոր,
Եվ բացել երկնքի ճամփան փառավոր։

Մեղավոր աշխարհից
Մինչ երկինք հեռավոր,
Անթափանց ու խավար,
Անդունդ կա ահավոր,
Խնդրում եմ հավատա
Աստծո Սուրբ Խոսքին,
Երկրից երկինք տանող
Կամուրջն է Խաչը հին։

Խաչը հին, խաչը հին,
Անշուք և մենավոր,
Ուժ ունի, ուժ ունի,
Կարող է Նա այսօր,
Բժշկել մեր սրտերն
Խոցված, վիրավոր,
Եվ բացել երկնքի ճամփան փառավոր։

Հեռավոր լեռներում,
Մերկ սարի գագաթին,
Դարերի մշուշում,
Ես տեսա Հիսուսին
Իր խոցված ձեռքերից,
Սուրբ Արյունն էր հոսում,
Եվ չքնաղ աչքերից,
Աստծո Սերն էր խոսում։

Խաչը հին, խաչը հին,
Անշուք և մենավոր,
Ուժ ունի, ուժ ունի,
Կարող է Նա այսօր,
Բժշկել մեր սրտերն
Խոցված, վիրավոր,
Եվ բացել երկնքի ճամփան փառավոր։
Եվ բացել երկնքի ճամփան փառավոր…
Ընթացիկ Երգ ...
PDF Ֆորմատ

PDF format available for download.

Download