1015

Իջել էր լուռ գիշեր այգիների վրա
Միայն դու ես արթուն, մայր սիրելի
Շրթունքներիդ մեղմիկ աղոթքներով անձայն
Իմ անունն ես կանչում սրտիդ խորքից։

Փորձություններիս մեջ որքան անզոր էի
Բայց քո աղոթքն էր միշտ ինձ հետ,մայր իմ
Հաստատեցիր դու ինձ Տիրոջ եկեղեցում
Քո շնորհքով օրհնյալ, մայր իմ բարի։

Քո լուսե երեսի կնճիռները, մայր իմ
Տառապանքների հետքերն են կյանքիդ
Մայր իմ որքան եմ քեզ վիշտ ու ցավ պատճառել
Անհնազանդությամբ արցունքներ բերել։

Թույլ տուր ձեռքերը քո զղջումով համբուրեմ
Ճերմակած մազերդ քնքշորեն շոյեմ
Անկարող եմ որքան հատուցելու քեզ մայր
Թույլ տուր, որ քեզ գրկեմ խոնարհությամբ։

Թող շնորհի Աստված բոլոր մեր մայրերին
Մխիթարություն հորդ արցունքների
Թող, որ բոլոր մայրերն իրենց զավակներին
Տեսնեն եկեղեցում գրկում Հիսուսի։
Ընթացիկ Երգ ...
PDF Ֆորմատ

PDF format available for download.

Download