1013

Թող փայլի Հիսուսի գեղեցկությունը,
Իմ մեջ երևնա սերն ու սրբությունը,
Ինձ կյանք տուր զորության կենարար Սուրբ Հոգի,
Որ լինեմ ճշմարիտ պատկեր Հիսուսի:

Թող պատմեմ Քրիստոսի գեղեցկությունը,
Նրա սքանչելի սերն ու սրբությունը,
Հոգի Աստվածային կյանքս վերափոխիր,
Որ վրաս երևնա Քո գեղեցկությունը:

Սուրբ Հոգի Մխիթարիչ ապրիր իմ մեջ,
Շնորհիր որ լինեմ օթևան Քեզ համար,
Որ լինեմ պտղաբեր և սիրեմ Քեզ անկեղծ,
Թույլ տուր վայելեմ սուրբ ընթրիք կենարար:

Թող հոգիս հաղթական օրհներգ հնչեցնի,
Միմիայն Քրիստոսին փառաբանելով,
Շուրթերս գովերգեն Տեր Հիսուս Քրիստոսին,
Եվ հոգիս թող ցնծա սիրո երգերով:
Ընթացիկ Երգ ...
PDF Ֆորմատ

PDF format available for download.

Download