1003

Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,
Ես այստեղ պանդուխտ եմ և օտար,
Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,
Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:

Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,
Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք,
Աշխարհում խավար ու տառապանք է,
Երկնքում է գանձն ամենաթանկ:

Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է
Կենդանի ջրի Քո աղբյուրին,
Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,
Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:

Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,
Քո երկյուղն է միշտ հոգուս խորքում,
Դու գալիս ու սիրտս լիացնում ես,
Աննման Քո փառքն է ինձ գերում:

Արևի պես Դու գալիս փարվում ես,
Շողերով Քո կյանք ես պարգևում,
Խնդությամբ նորից Դու ինձ լցնում ես,
Ճանաչել տալիս Քո սերն անհուն:

Իմ Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,
Արցունքներն իմ Քեզ են որոնում,
Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես,
Մի խոսքից անգամ՝ ինձ հասկանում:

Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,
Դու ես, Տե՛ր, օգնում ինձ այս կյանքում,
Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում ես,
Ինձ պահում կանգուն ու հաստատուն:
Ընթացիկ Երգ ...
PDF Ֆորմատ

PDF format available for download.

Download